«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Դենիս Դվորնիկով. «Այս միջադեպն ադրբեջանական հրամանատարության կամ ճակատագրական հիմարությունն է, կամ մտածված սադրանք»

Դենիս Դվորնիկով. «Այս միջադեպն ադրբեջանական հրամանատարության կամ ճակատագրական հիմարությունն է, կամ մտածված սադրանք»
15.11.2014 | 18:45

Լեռնային Ղարաբաղում ուսումնական վարժանքի ժամանակ խփված ուղղաթիռը բացահայտ հարձակում է Ռուսաստանի դեմ՝ ասել է ՌԴ հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը: Նրա խոսքով, դա կարող է հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների: «Ընդ որում, ռուսական բանակը ստիպված է լինելու նվազագույնը պաշտպանել Արցախի խաղաղ բնակչությանը: Այս միջադեպն ադրբեջանական հրամանատարության կամ ճակատագրական հիմարությունն է, կամ մտածված սադրանք Հարավային Կովկասը հրդեհելու նպատակով»,- ասել է նա: Վաղուց է խոսվում, որ Ռուսաստանը սպասում է կայծի` Հարավային Կովկաս զորք մտցնելու համար: Օրերս ռուսական մամուլում գրվեց Վրաստան ներխուժելու ծրագրերի մասին՝ «օսերին ու հայերին պաշտպանելու համար», դուրս գալով Հայաստանի սահման: Հիմա էլ ՌԴ հանրային պալատի անդամը խոսում է «Արցախը պաշտպանելու» մասին:
Facebook-ի իր էջում Դենիս Դվորնիկովը նաև գրել է. «Մենք կանգնած ենք Հարավային Կովկասում մեծ հրդեհի առջև: Ընդ որում, նոր պատերազմը լինելու է լրիվ այլ կարգի: Բոլորին այն կվերաբերվի, ներառյալ ՌԴ հյուսիսկովկասյան շրջանները: Հումանիտար աղետ, երեք երկրների ենթակառուցվածքների ոչնչացում, հնարավոր է նաև Վրաստանի (սահմանամերձ շրջանները): Իրանի ու Թուրքիայի հնարավոր ներքաշվելը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը կվերածի լայնածավալ մսաղացի: Այդ խարույկի մեջ կընկնեն այլ «գործընկերներ» էլ: Դա՞ են ցանկացել Բաքվում»:

Դիտվել է՝ 3438

Մեկնաբանություններ